կարևոր
1156 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-18 14:05

Վրաստանում կորոնավիրուսային թվերը շարունակում են աճել

Վրաստանում կորոնավիրուսային թվերը շարունակում են աճել

Վրաստանում նոյեմբերի 18-ի ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 446 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 800 293-ն են:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 320 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 737 316 մարդ։

Վարակից մահացել է ևս 77 մարդ, ընդհանուր՝ 11 289:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8,89%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.63%, վերջին 7 օրվանը՝ 9.05%: