կարևոր
1072 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-18 13:39

Սպանության փորձի մեջ մեղադրվող Սյունիքի մարզպետի որդին կազատվի կալանքից

Սպանության փորձի մեջ մեղադրվող Սյունիքի մարզպետի որդին կազատվի կալանքից

Դատարանը մերժել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու Քննչական կոմիտեի միջնորդությունը: Այս մասին հատնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը: 

ՔԿ մամուլի խոսնակը հայտնել է, որ Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22-ին: 

2021թ․ հուլիսի 14-ին Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում կրակոցներ են հնչել, երկու անձ տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Կարեն Պողոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք կրելու հոդվածներով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Սեպտեմբերին Կարեն Պողոսյանը ինքնակամ ներկայացել էր Քննչական կոմիտե: