կարևոր
397 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-18 12:42

Փաշինյանի հայտարարությունների շրջադարձը. դեմարկացիա և դելիմիտացիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց հետևյալը. 

«Շատ դժվար է պատկերացնել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում»։

Նշենք, որ դրանից հետո Սյունիքում և Գեղարքունիքում տեղի է ունեցել ոչ թե կրակոց, այլ հարձակում, իսկ Սյունիքի հատվածում թշնամին դիրքեր է գրավել և 41 կմ մխրճվել է ՀՀ տարածքում, իսկ այսօր Նիկոլ Փաշինյանի հարցազրույցից 10 օր անց՝ Կառավարության նիստից առաջ նա հայտարարում է դեմարկացիա և դելիմիտացիա սկսկելու գործընթացի մասին։

Այսօր Կառավարության նիստի մեկնարկին Փաշինյանը հայտարարում է.  

«Երեկ՝ իմ հայտարարություններից հետո, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը դեմարկացիայի և դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով, և ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»։