կարևոր
9271 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 12:09

Ուշադիր նայեք այս պատկերներին. պարզ կդառնա ինչի համար է բախումների իմիտացիան. Մելիքյան

Ուշադիր նայեք այս պատկերներին. պարզ կդառնա ինչի համար է բախումների իմիտացիան. Մելիքյան

Համեմատեք 3-րդ և 4-րդ պատկերները՝ մեկի վրա դեռ իրականությունն է, իսկ մյուսի վրա Google-ի արդեն գծած, բայց դեռ գոյություն չունեցող, Ծիծեռնաքարի մոտով անցնող, Հայաստանը Քաշաթաղին կապող նոր ճանապարհն է: Ֆեյսբուքյան օգտատեր Էդուարդ Մելիքյանը գրում է․

«Չգիտեի, որ մենք փաստորեն M13 մայրուղի էլ ունենք... Google-ը մեզանից լավ գիտի մեր ապագան... Ուշադիր նայեք այս պատկերներին և ձեզ համար նույնպես պարզ կդառնա ինչի համար է էս բախումների իմիտացիան...

Հոխիկյանը չի ստում՝ մերոնք ոչ միայն թուրքերի համար ճանապարհ են կառուցում դեպի Նախիջևան (Անգեղակոթով M13 մայրուղի են գցում), այլ նաև դեպի Քաշաթաղ (իբր դիրքերի մատակարարման համար)... Իսկ այդ պաշտոնական լրահոսի Ծիծեռնաքարի ազր դիրքի տակ ազրները կարծես մաքսատուն են սկսել սարքել, իսկ ճանապարհը դեպի այդ դիրքը նույն այն որակի են սարքում, որը ունի դեպի Շուշի գցած նրանց նոր մայրուղին - այսինքն՝ ոչ թե դիրքերի գրունտային, այլ հիմնական ասֆալտապատ երկգծանի (ծանր մարտական տեխնիկայի համար նման ճանապարհ չեն սարքում)...

Բայց ինչն ա ավելի հետաքրքիր՝ համեմատեք 3-րդ և 4-րդ պատկերները՝ մեկի վրա դեռ իրականությունն է, իսկ մյուսի վրա Google-ի արդեն գծած (բայց դեռ գոյություն չունեցող) Ծիծեռնաքարի մոտով անցնող, Հայաստանը Քաշաթաղին կապող նոր ճանապարհը...

Հավատացեք, երբ նրանք շինաշխատանքները ավարտեն, մերոնք կտրամադրեն այդ միջանցքը, և հետևաբար կհանձնեն Սյունիքը... Իսկ հիմա նրանք ձեզ հերթական վախերով և «աման բալեք»-ով պատրաստելու գործ են անում ընդամենը...

Պատկերների վրա կարող եք ինքներդ համոզվել, որ մերոնք չեն էլ փորձել զբաղեցնել գոնե մեկ իշխող բարձրունքի... Ինչպես նաև կարող եք սովորել, թե ինչպես է լինում իրական դիրքը և հենակետը, այլ ոչ մերի պես՝ դաշտում վրան խփել ու ասել սա էլ մեր «պոստ»-ն ա... Դե փող չկա... Ամիսներ առաջ ես գրել էի, որ հիմնական միջանցքը Մեղրիով չի անցնելու և բացատրել ինչու...

Հ.Գ. ոչ մի ռազմ կամ այլ գաղտնիք չեմ ներկայացրել սրանով. Սա միայն իդիոտների համար է գաղտնիք..»: