կարևոր
223 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 11:54

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 մահվան դեպք է գրանցվել

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 մահվան դեպք է գրանցվել

Արցախում նոյեմբերի 17-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 133 վարակակիր: Բժիշկները 24 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20790 քաղաքացու հետազոտություն, որից 3339-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արձանագրվել է 1 մահ՝ 82-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: