կարևոր
355 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-18 11:20

Արդարադատության նախարարը մամուլի նոր քարտուղար ունի

Արդարադատության նախարարը մամուլի նոր քարտուղար ունի

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ-մամուլի քարտուղար է նշանակվել Մարիամ Մելքումյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։

2016 թ.-ից աշխատել է Shabat.am լրատվական կայքում՝ սկզբում որպես լրագրող, հետո՝ խմբագիր: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ նշված կայքը պատկանում է ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին և վերջինիս ընկերոջը՝ Գրիգոր Մինասյանին։ Մարիամ Մելքումյանը 2010-2014 թթ. ուսանել է Երևանի Հյուսիսային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում:

Հիշեցնենք, որ երեկ Արդարադատության նախարարության մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը տեղեկացրել էր հրաժարականի մասին: