կարևոր
331 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-18 10:38

ԱԺ-ի հերթական նիստը՝ առանց ընդդիմադիր խմբակցությունների

ԱԺ-ի հերթական նիստը՝ առանց ընդդիմադիր խմբակցությունների

ՀՀ ԱԺ շարունակում է իր աշխատանքը՝ այսօր ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստն է:

Հիշեցնենք, որ ընդդիմությունը բոյկոտել էր ԱԺ նիստերը: «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու նիստի աշխատանքներին նշված օրակարգով, քանի որ Հայաստանի առաջ ծառացած օրհասական հարցերից զատ քննարկման այլ հարցերն անիմաստ են:«Հայաստան» դաշինքը իրավիճակի վերաբերյալ երեկ հանդես է եկել հստակ հայտարարությամբ՝ նշելով, որ այս շաբաթվա նիստերին չմասնակցելու որոշումն անփոփոխ է:

«Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից: Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը», - ասված է հայտարարության մեջ:

Հավելենք, որ երեկ ևս ընդդիմադիրները չէին մասնակցել նիստին: