կարևոր
250 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-18 09:11

Այսօր նոյեմբերի 18-ն է` տարվա 322-րդ օրը

Այսօր նոյեմբերի 18-ն է` տարվա 322-րդ օրը

Նոյեմբերի 18-ը տարվա 322-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 43 օր։

1307 թ.- ըստ լեգենդի շվեյցարացի նետաձիգ Վիլհելմ Տելլը իր նետից արձակած աղեղով կիսեց որդու գլխին դրված խնձորը։

1421 թ.- Նիդեռլանդներում ջրհեղեղի հետևանքով մահացավ մոտ 10000 մարդ։

1624 թ.- մահացել է Յակոբ Բյոմեն, գերմանացի քրիստոնեական միստիկ, տեսանող և աստվածաբան (ծն. 1575 թ.)։

1626 թ.- ավարտվեց Հռոմի Սուրբ Պետրոսի տաճարի շինարարությունը։

1723 թ.- հիմնադրվեց Եկատերինբուրգ քաղաքը։ Խոշոր քաղաք Ռուսաստանի կենտրոնական մասում, Ուրալյան լեռնաշղթայի Միջին Ուրալ կոչվող հատվածի արևելյան կողմում՝ Իսետ գետի ափին։

1786 թ.- ծնվել է Կարլ Մարիա ֆոն Վեբերը: Բարոն, գերմանացի երգահան, դիրիժոր, դաշնակահար, երաժշտագետ, գերմանական ռոմանտիկական օպերայի հիմնադիր։

1877 թ.- ծնվել է Արթուր Սեսիլ Պիգուն, անգլիացի տնտեսագետ (մահ. 1959 թ.)։ Քեմբրիջի նոր դասական դպրոցի ներկայացուցիչ։

1927 թ.- ծնվել է Էլդար Ռյազանովը: Խորհրդային, ռուսաստանցի կինոռեժիսոր, սցենարիստ, բանաստեղծ, դրամատուրգ, մանկավարժ։

1962 թ.- մահացել է Նիլս Բորը(ծն. 1885 թ.)։ Դանիացի ականավոր ֆիզիկոս և հասարակական - քաղաքական գործիչ։ Ստեղծել է ատոմի առաջին քվանտային տեսությունը և հետագայում ամենաակտիվ մասնակցություն է ունեցել քվանտային մեխանիկայի հիմունքների մշակման գործում, որի համար էլ 1922 արժանացել է Նոբելյան մրցանակի ֆիզիկայի բնագավառում։ Բորը միաժամանակ մեծ ավանդ ունի նաև ատոմային միջուկի և միջուկային ռեակցիաների տեսության մեջ։ Նա, մասնավորապես, զարգացրել է ատոմային միջուկների բաժանման տեսությունը։

1967 թ.- մահացել է Բորիս Սուպյանը. տանկային զորքերի գեներալ-մայոր:

2005 թ.- մահացել է Արմեն Աբաղյանը (ծն. 1933 թ.)։ Հայ ատոմային էներգետիկայի բնագավառի գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր (1977), պրոֆեսոր (1985), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ (1997)։ Ուզբեկական ԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ: