կարևոր
1429 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-17 23:43

«Ուրարտու»-ն ջախջախիչ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ

«Ուրարտու»-ն ջախջախիչ հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ

Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 14-րդ տուրում «Ուրարտու»-ն հյուրընկալեց Բանակային կենտրոնական մարզական ակումբին եւ առավելության հասավ 5։0 հաշվով։ Առաջին խորհրդանշական հարվածը կատարեց հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանը։

Հեթ-տրիկի հեղինակ դարձավ հարձակվող Ջոնել Դեսիրեն (Հաիթի)։ Աչքի ընկան նաեւ նիգերիացի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն եւ կիսապաշտպան Գոռ Լուլուկյանը։

«Ուրարտու»-ն 13 խաղից հետո 18 միավորով 6-րդ տեղում է։ ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 6 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 14-րդ տուր

«Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 5։0

Ուգոչուկվու Իվու, 1, Ջոնել Դեսիրե, 52, 58, 75, Գոռ Լուլուկյան, 90