կարևոր
1816 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-17 23:39

ՊՆ-ն հաստատեց. հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նախօրեին զոհված հայ զինծառայողի մարմին

ՊՆ-ն հաստատեց. հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նախօրեին զոհված հայ զինծառայողի մարմին

Նոյեմբերի 17-ի երեկոյան, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան է տեղափոխվել նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում ադրբեջանական ԶՈւ սադրանքից հետո ծավալված մարտերի ընթացքում զոհված ՀՀ ԶՈւ զինծառայողի մարմին: Հայտնում է Պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ այսօր Ռուստամ Մուրադովին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է նախորդ օրը ծավալված մարտերի մանրամասները, ինչպես նաև տվյալներ հաղորդել գերեվարված հայ զինծառայողների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ աշխատանքները ինչպես գերեվարված զինծառայողների վերադարձի, այնպես էլ մարտի արդյունքում անհայտ կորած զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մուրադովը Բաքվից Երևան է գալիս։ Տեղեկացվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։