կարևոր
880 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 23:19

Այսօր Լոռու մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար

Այսօր Լոռու մարզում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։35-ի սահմաններում Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհի՝ Այգեհատ գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Opel և ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով տուժածներից մեկը տեղում մահացել է, իսկ երեքը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ալավերդի» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։