«Սինոփսիս» ընկերության նախագահ եւ գլխավոր գործադիր համատնօրեն Դր. Չի-Ֆուն Չանը ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի դափնեկիրն է: Նրան այս մրցանակը շնորհվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար:
Չի-Ֆուն Չանը նշում է՝ Հայաստանն արդարացրել է իրենց սպասումները, քանի որ մեր երկրում հանդիպել են վստահելի գործընկերների եւ աշխատելու պատրաստակամությամբ լցված խելացի մարդկանց: Չի-Ֆուան Չանն ընդգծում է՝ այս մրցանակն առանձնահատուկ կարեւորություն ունի իր համար:
«ՏՏ ոլորտի գործունեությունը պետք է լինի ի նպաստ մարդկությանը: Մենք, որպես մասնագետներ, պետք է համակարգեր կառուցենք, որոնք պետք է լինեն անվտանգ, վստահելի եւ ապահով: «Սինոփսիս»-ի գործիքների եւ տեխնոլոգիաների միջոցով մեզ շրջապատող աշխարհը դառնում է խելացի, անվտանգ եւ ապահով՝ ստեղծելով մի էկոհամակարգ, որտեղ բոլոր մասնակիցներն աշխատում են միասին: Այդ համատեղ աշխատանքի հիմքում ընկած է վստահությունը, որն էլ բերեց մեզ Հայաստան»,-նշեց Չի-Ֆուն Չանը:
Պարգեւի հանձնման արարողությանը հաջորդեց հատուկ ծրարի եւ փոստային բացիկի մարման արարողությունը: Տասնմեկ տարի անընդմեջ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակի գլխավոր գործընկերն է «Վիվա-ՄՏՍ» ընկերությունը:
Մանրամասները՝ Ալիսա Մելքոնյանի տեսանյութում: