կարևոր
142 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 22:35

Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները

Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան դատապարտել է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունները: Հայտնում է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումը:

«Դատապարտում եմ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն ընդդեմ Հայաստանի: Կոչ եմ անում պետդեպարտամենտին օգնել՝ դեէսկալացիայի ենթարկելու իրադրությունը, քանի դեռ ավելի շատ մարդկային զոհեր չեն գրանցվել: Ամերիկան պետք է կանգնի ընդդեմ մարդու իրավունքների ոտնահարումների»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսականը: