20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
ԱՄՆ Սենատն այսօր սկսում է «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումները։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի հատուկ ծրագրերի համակարգող, քաղաքագետ Գևորգ Ղուկասյանը հայտնում է, որ քննարկվելու է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով սույն ակտին առնչվող հետևյալ օրենսդրական փոփոխությունները․
1) «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հովածի կիրառություն, որով Ադրբեջանը զրկվում է ամերիկյան ռազմական օգնության բոլոր տեսակներից։
2) «Բայրակթար» անօդաչուներում ամերիկյան տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվություն տրամադրում՝ այն համատեքստում, որ այդ տեխնոլոգիաների օգտագործումը երրորդ երկրի կողմից արդյոք ամերիկյան օրենսդրության խախտում չէ՞։
3) Պետդեպարտամենտից և Պաշտպանության դեպարտամենտից համատեղ զեկույցի պահանջ՝ 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ հարձակումների ժամանակ ամերիկյան տեխնոլոգիաների կիրառումը, սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինամթերքի օգտագործումը, ինչպես նաև օտարերկրյա վարձկանների ներգրավումը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբն ակտիվորեն աշխատում է հնարավորինս մեծ արդյունք ապահովելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկ։