կարևոր
3841 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-17 21:55

Ադրբեջանից Հաայստան է տեղափոխվել հայ մեկ զինծառայողի մարմին

Ադրբեջանից Հաայստան է տեղափոխվել հայ մեկ զինծառայողի մարմին

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այսօր Հայաստան է տեղափոխել ադրբեջանական կողմից հանձնված հայ մեկ զինծառայողի մարմին: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիա-ն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մուրադովը Բաքվից Երևան է գալիս։ Տեղեկացվում էր, որ ինքնաթիռում գերիներ չկան։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Իսկ Անվտանգության խորհրդի հրավիրած նիստում Փաշինյանը հայտարարեց, որ ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք: