Հնդկաստանի Կալկաթա քաղաքում անցկացվող արագ շախմատի Tata Steel India մրցաշարը Լեւոն Արոնյանը հաղթանակով է մեկնարկել։ Առաջին օրն անցկացված երեք տուրում հայ շախմատիստը տարել է հաղթանակ եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Լեւոն Արոնյանը պարտության է մատնել ամերիկացի Սեմ Շենքլանդին, հնդիկներ Բ․ Ադհիբանին եւ Գուջրատի Վիդիտին։
Նոյեմբերի 18-ին անցկացվելիք հաջորդ երեք տուրում Արոնյանի մրցակիցները կլինեն վիետնամցի Լե Կուանգ Լիեմը, իրանցի Պարհամ Մաղսուդլուն եւ հնդիկ Ռ․ Պրագնանադհան։
Մրցաշարում կանցկացվի 9 տուր, կավարտվի նոյեմբերի 19-ին։