կարևոր
442 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-17 21:14

ՄԻՊ-ը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է գերիների հարցը

ՄԻՊ-ը Կարմիր խաչի ներկայացուցչի հետ քննարկել է գերիների հարցը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացնում է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել է գերիների հարցը:

«Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ:

Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չենք կարող»։