կարևոր
223 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-17 20:52

Իշխանական պատգամավորները խուսափում են մեկնաբանել սահմանային իրավիճակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազգային ժողովում, մեղմ է ասել կիսադատարկ, գրեթե դատարկ դահլիճում ընթանում է հերթական քառօրյան: Ընդդիմությունը շարունակում է բոյկոտել նիստերը, իշխանականներից էլ նրանք, որոնք խորհրդարանում են. հրաժարվում են որեւէ բառով մեկնաբանել սահմանային իրավիճակը: Նրանց շարքում նաեւ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահն է, որն էլ չի մեկնաբանում նույնիսկ դիրքեր հետ բերելու մասին իր նախօրեի հայտարարությունը, երբ Պաշտպանության նախարարությունն այսօր խոսում է հենակետեր կորցնելու մասին:

Ի՞նչ իրավիճակ է սահմանին, քանի՞ զոհ ու գերի ունենք, դիրքեր ենք կորցրե՞լ, թե՞ գրավել, ոչ մի հարցի չեն պատասխանում իշխանականները:

Միայն, այսպես ասած, լրագրողական շրջափակման մեջ հայտնված պատգամավոր Արմեն Խաչատրյանն է հաստատում իր գործընկեր Անդրանիկ Քոչարյանի խոսքերը, մյուս հարցերին հրաժարվում է պատասխանել: Պատգամավորից նաեւ տեղեկանում ենք, որ հրադադարը փխրուն է. բանակցություններ են ընթանում:

Քաղաքական ուժերը, որոնք առաջարկում են ձեւավորել ճգնաժամային կառավարություն, պատգամավոր Խաչատրյանի պնդմամբ իշխանության համար են պայքարում:

Մեղադրանքների արժանացան նաեւ լրագրողները, այս դեպքում Վահագն Ալեքսանյանի կողմից: Հարցերին պատասխանելու փոխարեն, նա սկսեց թվել, թե որ լրատվամիջոցին ո՞ւմ հետ է ասոցացնում եւ ինչո՞ւմ մեղադրում:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում: