կարևոր
5596 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-17 19:51

Մուրադովը Բաքվից Երեւան է գալիս․ գերիների վերադարձի մասին լուրը չի հաստատվում

Մուրադովը Բաքվից Երեւան է գալիս․ գերիների վերադարձի մասին լուրը չի հաստատվում

Գեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից թռչում է Երեւան։ Ինքնաթիռում, ենթադրաբար, հայ զինվորականների մարմիններն են, որոնք զոհվել են ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով։

SputnikArmenia-ի տվյալներով՝ ինքնաթիռում հայ գերիներ չկան: Գնդապետ Բորիս Ավագյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ Գեներալ Ռուստամ Մուրադովը Բաքվից վերադառնում է Երեւան, քիչ անց ինքնաթիռը վայրէջք կկատարի։ Մուրադովը նախ ժամանել էր Երեւան՝ ՌԴ ՊՆ-ի հրամանով, այստեղ անցկացրել է բանակցություններ, ապա մեկնել Բաքու` ադրբեջանական կողմի հետ բանակցելու։ Ավագյանը հավելեց, որ Մուրադովն իր հետ գերիներ հայրենիք չի վերադարձնում։ 

Նա տեղեկությունններ չունի նաեւ, թե արդյոք  զինծառայողների աճյուններ վերադարձնում է, թե՝ ոչ։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա հարձակման և տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում, հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։