կարևոր
805 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-17 19:24

Ձեր ապագան քրեակատարողական հիմնարկում է անցնելու. Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանին

Ձեր ապագան քրեակատարողական հիմնարկում է անցնելու. Հայկ Մամիջանյանը՝ Փաշինյանին

Հակառուսական հիստերիա են զեղում Փաշինյանի թիմի անդամները: Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Հայկ Մամիջանյանը, իր խոսքն ուղղելով Նիկոլ Փաշինյանին, ասաց.

«Սա ձեր հրահա՞նգն է, թե՞ իրենց ինքնագործունեությունը, թեև բոլորս գիտենք, որ ձեր խմբակցության մեծամասնությունը ելույթները ստանում է հաղորդագրություններով, չնայած, նույնիսկ արտաշնչելը միշտ չէ, որ անում ենք առանց Նիկոլ Փաշինյանի համաձայնության:

Մենք ասել ենք, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը առանցքային գործոններից է, և ՀԱՊԿ–ը այն անվտանգության համակարգն է, որին մենք անդամակցում ենք և հույս ունենք, որ ՀԱՊԿ-ի՝ նման իրավիճակում նախատեսված մեխանիզմները կգործարկվեն»,-ասաց Փաշինյանը, և նշեց, որ նախկինում դրանք գործարկելու առիթ չի եղել, և առաջին անգամ է, որ նման իրավիճակ է ստեղծվել։

Վերջինիս ի պատասխան Հայկ Մամիջանյանը հարց բարձրացրեց, թե ինչպես ստացվեց, որ այդքան ուշ դիմեցին ՀԱՊԿ-ին կամ Ռուսաստանին:

Այնուհետև Մամիջանյանը ասաց.

«Քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մի կես տարի առաջ էլի դուք ասել էիք՝ դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու, պետական դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, հենց սենց է լինում, ու լավ է, որ ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև ձեր ապագան հաստատ այդտեղ է անցնելու»:

Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը լքեց դահլիճը։