կարևոր
1054 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-17 18:27

Հնարավոր չէ ընկալել այն, ինչ հայտարարել է Փաշինյանը. Արամ Վարդևանյան

Հնարավոր չէ ընկալել այն, ինչ հայտարարել է Փաշինյանը. Արամ Վարդևանյան

Իրավական հիմք չի կարող լինել, եթե մարդը ռազմագերի է, դա հատուկ կարգավիճակ է, անկախ նրանից, թե ինչպես է դա եղել և ինչ հանգամանքներում: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

Վարդևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե պետք է դեռևս քննվի, թե որ դեպքերում է գերի ընկնելը համարվում հանցագործություն, ասաց. 

«Սթափ կերպով հնարավոր չէ ընկալել այդ միտքը, այն, թե ՀՀ քաղաքացուն պաշտպանող անձն ինչ է խոսում, պետք է անսթափ լինել, որ հնարավոր լինի ընկալել:

Եթե նման միտք արտահայտի Ալիևը միգուցե հնարավոր է լիներ հասկանալ»,-ասաց Վարդևանյանը, և հավելեց, որ ՀՀ-ն ունի մեկ պարտականություն, այն է՝ րոպե շուտ ամեն ինչ անել, որ մեր հայրենակիցները լինեն ՀՀ-ում:

«Եթե թշնամին սկսի օգտվել այդ հայտարարությունից, ի՞նչ ենք ասելու չէ որ չենք կարող  ասել, որ նշված անձը սթափ հայտարարություն չի կատարել։

Ինչպե՞ս կարելի է նման հայտարարություն անել, չօգտագործել առիթը՝ ևս մեկ անգամ ասելու, որ Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործությունների հերթական խումբն է կատարվում, այդ թվում՝ նորից ռազմագերիներ վերցնելով, ռազմագերին չվերադարձնելով։

Դրա մասին խոսելու փոխարեն մի հատ էլ փորձեն քննադատաբար խոսել ՀՀ ԶՈՒ ցանկացած ներկայացուցչի մասին, առավել ևս՝ ով նման պայմաններում կարող է հայտնված լինել, լու՞րջ եք ասում։ Մենք բարոյական իրավունք ունե՞նք նման գնահատական տալու»,-նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ այսօր սահման են պահում նման՝ տեխնիկայի բացակայության և այլ խնդիրների պայմաններում, մինչդեռ դիրքերի վերաբերյալ խնդիրները կարելի էր լուծել մեկ տարվա ընթացքում։

Ըստ՝ Արամ Վարդևանյանի դա ելակետային չէ, քանի որ դիրքերը գաղտնիության տիրույթում է և չեն կարող խոսել այնպես, ինչպես, օրինակ՝ ասֆալտի մասին։