կարևոր
169 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 18:13

«Հայաստան» խմբակցության պատգամավորների մամուլի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստան» խմբակցությունը հանդես է գալիս մամուլի ասուլիսով։ 

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտել էր ԱԺ նիստերը։ Խմբակցության պատգամավորների մի խումբ գործուղվել է Սյունիք, մյուսը միջազգային գործընկերներին է ներակայացնում իրավիճակը։

Դաշինքի տարածած հայտարարության մեջ նշվում է. «Ծայրահեղ անհանգստացնող է Հայաստանի ինքնիշխանության դեմ Ադրբեջանի հանցագործության նոր ալիքը, միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը, այս ձախողված իշխանության դիմադրելու անկարողությունը: Արձանագրում ենք՝ Ազգային ժողովն իր մեծամասնությամբ ամբողջությամբ կտրված է այսօր Հայաստանի առջև ծառացած հիմնախնդիրներից:

Նրանց միակ օրակարգն ու նպատակը ցանկացած գնով, այդ թվում շարունակական զիջումներով իշխանության մնալն է: Մեր նպատակն է նրանց հեռանալը, ինքնիշխանության երաշխավորումը»: