20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայ Դատի Հունաստանի հանձնախմբի հայտարարությունը՝ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ.
«Ադրբեջանի զինված ուժերը ծանր սպառազինության կիրառմամբ հարձակվել են Հայաստանի վրա։ Սա անցյալ տարվա պատերազմից ի վեր ամենամեծ էսկալացիան է։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ՝ խախտելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։
Տեղային թեժ մարտեր են ընթացել ծանր սպառազինության, զրահատեխնիկայի եւ տարբեր տրամաչափի հրազենի կիրառմամբ: Հայաստանը հայտարարում է, որ զոհեր և վիրավորներ կան, միաժամանակ թշնամին զրահատեխնիկայի և կենդանի ուժի մեծ կորուստներ ունի։
Այս նոր հարձակումը Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի զավթման փորձի շարունակությունն է, որն այս տարի սկսվել է մայիսի 12-ին՝ Հայաստանի, Սյունիքի և Գեղարքունիքի շրջաններում՝ ադրբեջանցիների կողմից շարունակվող հարձակումներով և բռնաճնշումներով:
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի կողմից ապատեղեկատվության փորձ է արվում, որն անհիմն մեղադրանքներ է առաջադրում Հայաստանին։
Այնհայտ է՝ ով է ներխուժողը։ Հասկանալի է, որ Ադրբեջանի ախորժակը չի բավրաարվում: Սա ոչ թե թշնամական գործողությունների, Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից հայերի հանդեպ ատելության ստորադասման էսկալացիա է, այլ՝ մշակված եւ շարունակական պրակտիկա:
Պատերազմը մեկ տարի առաջ չավարտվեց։ Ադրբեջանի կամայական, բարբարոսական և հանցավոր գործողություններն ավելանում են։
Պահանջում ենք անօրինական եւ չբացահայտված ագրեսիայի անհապաղ դատապարտում, ակնկալում ենք Եվրոպական Միության, ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի միջամտությունը՝ կանխելու Հայաստանի և Արցախի բնակչության դեմ իրականացված շարունակական հանցագործությունները»: