կարևոր
11677 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-17 14:25

Նրանց գրաված մարտական դիրքերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, պետք է դրանք հետ վերցնել. Աշոտ Մինասյան

Նրանց գրաված մարտական դիրքերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, պետք է դրանք հետ վերցնել. Աշոտ Մինասյան

«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը խիստ մտահոգիչ է համարում Սիսիանի տարածաշրջանի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակը:

Syuniacyerkir.am-ի հարցին, թե Արցախյան երեք պատերազմի քաջարի հրամանատարն ի՞նչ մտածումներ ունի նոյեմբերի 16-ի ռազմական գործողություններից հետո, նա պատասխանել է՝ «Նրանց գրաված մարտական դիրքերը ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն, ուստի եւ պետք է դրանք հետ վերցնել ու հավասարակշռությունը վերականգնել:

Իսկ «Սիսական» ջոկատը՝ հարյուրավոր սիսիանցիներով, պատրաստ է այսօր եւեթ կանգնելու գործող բանակի կողքին ու հետ շպրտելու Սիսիանի տարածք ներխուժած թշնամուն, սպասում ենք թույլտվության եւ զենք տրամադրելուն»: