ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, անդրադառնալով Հայաստանում սահմանային լարվածության սրացմանը, լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանը կշարունակի միջնորդությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման հարցում։ Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստին»:
Նրա խոսքով՝ իրավիճակը հնարավոր է կայունացնել միայն Արցախի շուրջ ընդհանուր պայմանավորվածությունների կատարման հաշվին:
«Երեկ սահմանին ռազմական գործողությունների վերսկսումը լուրջ մտահոգության առիթ դարձավ, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ հակամարտող կողմերին զսպվածության կոչ անել։ Ռուսական կողմը կշարունակի դա անել։
Մենք, այնուամենայնիվ, հույս ունենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է։ Կարծում ենք, որ բոլոր երկրները պետք է առաջին հերթին հետևեն իրենց ստանձնած պարտավորություններին, և դա կլինի նման միջադեպերի չվերսկսման գրավականը», – ասել է Պեսկովը։