կարևոր
1051 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-17 15:28

«Սեւանը» չի ներկայանալու Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպմանը

«Սեւանը» չի ներկայանալու Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպմանը

«Սեւանը» հայտարարել է, որ չի ներկայանալու Հայաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի հանդիպմանը։

«Հարգելի ֆուտբոլասերներ, պաշտոնապես հայտարարում ենք, որ նոյեմբերի 17-ին նախատեսված «Ալաշկերտի» հետ մրցավեճին «Սևան» ֆուտբոլային ակումբը չի ներկայանալու։

Պատճառների մասին պարզաբանում կտանք ավելի ուշ, երբ Հայաստանի Հանրապետության սահմաններում իրավիճակը խաղաղվի»,- նշվում է ակումբի հայտարարությունում։

«Սեւան» - «Ալաշկերտ» հանդիպումը նշանակված է 14։00-ին։