կարևոր
1162 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-17 13:38

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը Վրաստանում մեկ օրում աճել է 4 732-ով

Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվը Վրաստանում մեկ օրում աճել է 4 732-ով

Նոյեմբերի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 732 նոր դեպք:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 4 812 մարդ, մահացել է 72 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 795 847, այստեղից ապաքինվել է 731 996 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 11 212:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 50 707 թեստավորում, այդ թվում 31 426-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 19 281-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 9.33% է, վերջին 14 օրվանը՝ 9.77%, վերջին 7 օրվանը՝ 9.11%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 066 159 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 8 233 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 54 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 614 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 175 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: