238 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-17 13:13

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի թիմի հետ

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի թիմի հետ

Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ։

Նոյեմբերի 17-ին առաջնությունում հանգստյան օր է, 6-րդ տուրը կանցկացվի նոյեմբերի 18-ին։

5 տուրից հետո Հայաստանը վաստակել է 8 միավոր եւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Հունգարիայի ու Նիդերլանդների հետ բաժանում է 1-6-րդ տեղերը։

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Ուկրաինայի թիմի հետ։

Հայաստանը 6 միավորով բաժանում է 8-12-րդ տեղերը։ Ուկրաինացիները վաստակել են 7 միավոր եւ բաժանում են 4-7-րդ տեղերը։

Առաջնությունում կանցկացվի 9 տուր։

Հայաստանի հավաքական

Գաբրիել Սարգսյան (2664)

Հայկ Մ․ Մարտիրոսյան (2624)

Ռոբերտ Հովհաննիսյան (2622)

Սամվել Տեր-Սահակյան (2615)

Հովհաննես Գաբուզյան (2598)

Ավագ՝ Հրաչիկ Թավադյան

Կանանց Հայաստանի հավաքական

Էլինա Դանիելյան (2450)

Աննա Մ․ Սարգսյան (2385)

Լիլիթ Մկրտչյան (2379)

Սուսաննա Գաբոյան (2253)

Սիրանուշ Ղուկասյան (2168)

Ավագ՝ Զավեն Անդրիասյան