կարևոր
184 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 12:38

Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհին վթարից մեկ տուժող կա

Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհին վթարից մեկ տուժող կա

ԱՀ Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհին: 

Նոյեմբերի 17-ին ժամը 10:34-ի սահմաններում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Նախնական տվյալներով կա մեկ տուժած :

Oգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 10:35-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ժամը 10:10-ի սահմաններում Ստեփանակերտ–Խնածախ-Այգեստան ճանապարհահատվածի 6-րդ կիլոմետրին իրար են բախվել՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչի (ծնվ.1987թ.) վարած «ԿամԱԶ» մակնիշի և Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի բնակչի (ծնվ.1992թ.) վարած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները:

Փրկարարները դեպքի վայրում զննել են վթարված ավտոմեքենաները և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն, իսկ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ստացած մարմնական վնասվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ը:

Նախնական տվյալների համաձայն տուժածի առողջական վիճակը գնահատվում է բավարար: