կարևոր
226 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 12:27

ԱԽ քարտուղարը մեկնել է Մոսկվա

ԱԽ քարտուղարը մեկնել է Մոսկվա

Հայաստանի և Ադրբեջանի ԱԽ քարտուղարները ԱՊՀ երկրների իրենց գործընկերների հետ մասնակցում են տարեկան հանդիպմանը՝ Մոսկվայում։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»՝ հղում կատարելով ՌԴ ԱԽ մամուլի ծառայությանը։

«Մոսկվայում մեկնարկել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ տարեկան հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, Ադրբեջանի ԱԽ քարտուղար Ռամիլ Ուսուբովը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը…»,- նշված է հաղորդագրությունում։