կարևոր
1021 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-17 12:23

Ոստիկանական խստացված հսկողություն է Ազգային ժողովում և Կառավարության տարածքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սյունիքում և Գեղարքունիքում թշնամու հարձակմանը զուգահեռ Փաշինյանը խստացրել է Կառավարության տարածքի հսկողությունը:

Ոստիկանական խստացված հսկողություն է նաև Ազգային ժողովում, որտեղ այսօր նախատեսվում է Կառավարության և Փաշինյանի հետ հարցուպատասխան։

Միևնույն ժամանակ մեծ քանակով ոստիկաններ հսկում են նաև կառավարական առանձնատները։

Իսկ թե ինչ նպատակ ունի Փաշինյանի կողմից իր գտնվելու տարածքները ոստիկաններով շրջապատելը, ենթադրել կարելի է։

Նշենք, որ ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքն առանց ընդդիմադիր խմբակցությունների: Երեկ ընդդիմությունը բոյկոտել էր ԱԺ նիստերը