կարևոր
1207 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-17 11:53

ԱԳՆ-ն պարզաբանում է՝ ՀՀ բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ, ՄԱԿ-ին տեղեկացվել է իրավիճակի մասին

ԱԳՆ-ն պարզաբանում է՝ ՀՀ բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ, ՄԱԿ-ին տեղեկացվել է իրավիճակի մասին

Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը պարզաբանումներ է ներկայացրել Ռուսաստանի Դաշնությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ: Տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից: Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունն անմիջական ու բազմամակարդակ կապի մեջ է դաշնակից Ռուսաստանի հետ: Փաշինյանը և Պուտինը հեռախոսազանգ են ունեցել:

«Այս համատեքստում, երկու երկրի ղեկավարները քննարկել են հնարավոր համատեղ քայլերը, որոնց իրականացումն ամրագրված է երկկողմ իրավապայմանագրային հենքով և համահունչ է դաշնակցային հարաբերություններին», - նշում է ԱԳՆ մամուլի խոսնակը:

Մամուլի քարտուղարը հավելում է նաև, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն իսկ տեղեկացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին ստեղծված իրավիճակի մասին:

«Ցանկանում ենք նշել, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու համար դիտարկվում է միջազգային իրավունքի և դիվանագիտական պրակտիկայի բոլոր գործիքների կիրառումը», ամփոփում է ԱԳՆ պաշտոնյան:

Հատկանշական է, որ Ռուսաստանին պաշտոնապես դիմելու մասին ԱԳՆ որևէ բան չի ասում, այնինչ ԱԽ քարտուղարը երեկ շտապեց հայտարարել, որ Հաայստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում:

ՀԱՊԿ-ից էլ արձագանքել են, որ սահմանային իրադրության լարվածության հետ կապված Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացվել