կարևոր
841 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-17 11:26

Ազգային ժողովում անորոշությունն ու սարսափն էր պատել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին. «Իրավունք»

Ազգային ժողովում անորոշությունն ու սարսափն էր պատել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` կառավարական առանձնատունը երեկվանից ուժեղացված հսկողության տակ է առնվել: Թե որտեղ էր գտնվում Նիկոլ Փաշինյանը, երբ սահմանին խիստ լարված էր իրավիճակը, անգամ կառավարությունում տեղյակ չէին:

Իսկ Ազգային ժողովում անորոշությունն ու սարսափն էր պատել ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներին: Մասնավորապես` ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները դյուրագրգիռ եւ լարված գնում ու գալիս էին խորհրդարանական միջանցքների մի ծայրից մյուսը, տպավորություն էր, որ «մարտական օպերացիա» են իրականացնում` միայն թե թիրախը չէին գտնում:

Իհարկե, ավելի ուշ պարզվեց, որ թիրախը ՀԱՊԿ-ն էր, որի դեմ ձեն ձենի տված ելույթներով պետք է հանդես գային ԱԺ ամբիոնից: Իսկ որեւէ ադեկվատ պարզաբանում ՔՊ-ականներից այդպես էլ չհաջողվեց ստանալ: Թե Անդրանիկ Քոչարյանի, թե Վահագն Ալեքսանյանի, թե Արփի Դավոյանի, թե Վահագն Հովակիմյանի «դուխները» հերիքում էր միայն ասել` «ոչ» հարցազրույցի ու ճեպազրույցի առաջարկներին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրավունք»  թերթի՝ 17.11.21թ համարում։