կարևոր
1750 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-17 11:04

Մի շաբաթից գրավոր կդիմեն, երբ ամբողջ միջանցքը տան ավարտեն. Սոֆյա Հովսեփյան

Մի շաբաթից գրավոր կդիմեն, երբ ամբողջ միջանցքը տան ավարտեն. Սոֆյա Հովսեփյան

Գիտեք ինչո՞ւ գրավոր չեն դիմել, որովհետև ամբողջ օրը զբաղված էին հիմարություններ դուրս տալով և ոչ թե հարցեր առաջանալու դեպքում նախապատրաստվելով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ-ին չդիմելու պատճառներին:

«Գրավոր դիմումը պետք է պատրաստել լուրջ մասնագետների օգնությամբ, իսկ մասնագետ թողե՞լ են կողքերը, թե՞ բոլորին ազատել ու թեթևաբարո մասսա են լցրել։

Կարող եք ասել ի՞նչ կապ ունի, իհարկե չունի, և պարտավոր են «բարեկամներն» իրենց պարտավորությունը կատարել, բայց եթե գիտեին, որ կա ընթացակարգ, ապա օր շուտ դիմումը ներկայացրած պետք է լինեին։

Մի շաբաթից գրավոր կդիմեն, երբ ամբողջ միջանցքը տան ավարտեն...Անտեր, անգլուխ պետություն...»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց, թե բանավոր Հաայստանը դիմում է Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում: Միաժամանակ ռուսական կողմը և ՀԱՊԿ-ը նշել են, որ Հայստանից պաշտոնական դիմում չեն ստացել: