կարևոր
349 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 10:54

ԱՄՆ Պետդեպարտամենտի խայտառակ հայտարարությունը. Գայանե Աբրահամյան

ԱՄՆ Պետդեպարտամենտի խայտառակ հայտարարությունը. Գայանե Աբրահամյան

ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը գրել է․

«ԱՄՆ Պետդեպարտամենտի խայտառակ հայտարարությունը հրապարակվեց ժամեր առաջ։ 

ՀՀ ՍՈՒՎԵՐԵՆ տարածք են ներխուժել եւ սա կարմիր գիծ պետք է լինի բոլոր կառույցների համար, մինչդեռ ստանում ենք հերթական` կեղծ հավասարության նշան դնող կոչը ու սա մեր դիվանագիտության կոպտագույն սխալների հետեւանքն է, նախորդ գրառումս հենց սրա մասին էր։

Եթե գոնե մեկ շաբաթ առաջ, չեմ ասում անգամ մայիսից ի վեր, բայց գոնե անցակետերի դնելուն պես 24 ժամ թմբկահարեիք, որ մեր ՍՈՒՎԵՐԵՆ տարածքում ապրող համայնքների բնակիչները վտանգի մեջ են, շրջափակման մեջ են, խախտվում են գրեթե ԲՈԼՈՐ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ եւ ոչ թե ամեն օր արդարացնեիք ու լեգիտիմացնեիք ոխերիմ հարեւանների հակաիրավական գործողությունները, հիմա գուցե կստանայինք այլ ուղերձ»,- գրում է Աբրահամյանը։

Հավելենք, որ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը դատապարտել է Պետքարտուղարության հայտարարությունը՝ ուղղելով, որ որ ոչ թե մարտեր են ընթանում Հաայստանի և Ադրբեջանի միջև, այլ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա: