կարևոր
5158 դիտում, 3 շաբաթ առաջ - 2021-11-17 10:35

Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրի ղեկավարի է հրավիրել. օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է. Սուրեն Սարգսյան

Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրի ղեկավարի է հրավիրել. օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է. Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը պարզաբանում է

«Երեկ ոգևորված և մանիպուլյատիվ վերախմբագրմամբ տեղեկություններ էին տարածվում (ԱԽՔ-ի նախաձեռնությամբ) առ այն, որ Փաշինյանը Բայդենից ստացել է համաժողովին մասնակցելու հրավեր և հաստատել է իր մասնակցությունը: Նույնիսկ եղան լրատվական հոսքեր, որ ասում էին, թե Փաշինյանին առաջիկա օրերին հրավիրել են ԱՄՆ: 

Մի քանի բան պարզաբանեմ.

Նախ, Բայդենը Փաշինյանին չի հրավիրել, շուրջ 120 երկրների ղեկավարների է հրավիրել:

Հետո, Վաշինգտոն չի հրավիրել, օնլայն ժողովրդավարության գագաթնաժողով է հրավիրել:

Հետո, Փաշինյանի ու Բայդենի հանդիպում նախատեսված չէ:

Հետո, հրավեր չի ստացել երեկվա բախումների ժամանակ, ստացել է օրեր առաջ:

Հետո, միջոցառմանը հրավիրված չեն ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը (ինչպես ներկայացվում էր՝ որպես մեր լրջագույն ձեռքբերում), այլ նաև Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը:

Վերջապես, օնլայն միջոցառումը առաջիկա օրերին չի լինելու, դեկտեմբերի 8-ից 10-ն է լինելու»: