կարևոր
1246 դիտում, 2 տարի առաջ - 2021-11-17 09:37

Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար. Կանադայի արտգործնախարար

Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար. Կանադայի արտգործնախարար

Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ռազմատենչ ագրեսիան՝ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամենամեծ սպառնալիքն է։ ՀՅԴ Հայ դատի Կանադայի հանձնախումբը ներկայացնում է Կանադայի Արտաքին գործերի նախարար Մելանի Ջոլինի հայտարարությունը Հայաստանի դեմ Ադրբեջանի իրականացրած վերջին ագրեսիայի վերաբերյալ:

«Կանադան խորապես մտահոգված է հայկական սահմանին վերջերս տեղի ունեցած բախումով, որի հետեւանքով հայ զինծառայողներ են զոհվել:

Մենք դեէսկալացիայի կոչ ենք անում՝ հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար: Վշտակցում ենք զոհերի ընտանիքներին, մտերիմներին եւ հարազատներին»,- գրել է Կանադայի արտգործնախարարը: