20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հաշվի առնելով Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիան և անվտանգային մարտահրավերները՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը չեղյալ է հայտարարում ս․ թ․ դեկտեմբերի 11-ին Գլենդեյլի Արցախ պողոտայում նախատեսված «Հայկական փառատոն»-ը։
Երախտագիտություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և Գլենդեյլ քաղաքի աշխատակազմին ցուցաբերած օժանդակության համար։ Այս դժվար պահին մեր բոլորի համախմբվածությունը և օժանդակությունը պետք է ուղղված լինի հայրենիքին սատարելու նպատակին։
Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել էին հայկական դիրքերը: