կարևոր
259 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 09:10

Այսօր նոյեմբերի 17-ն է. տարվա ավարտին մնում է 44 օր

Այսօր նոյեմբերի 17-ն է. տարվա ավարտին մնում է 44 օր

Նոյեմբերի 17-ը տարվա 321-րդ (նահանջ տարիներին՝ 322-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 44 օր։

Ուսանողների միջազգային օր

1840 թ. – ծնվել է Գարեգին Սրվանձտյանը, հայ նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ (մահ. 1892 թ. նոյեմբերի 17-ին)։

1855 թ. – Դավիդ Լիվինգսթոնը հայտնաբերեց Վիկտորիա ջրվեժը։

1869 թ. – բացվեց Սուեզի ջրանցքը, որ Միջերկրական ծովը կապում է Կարմիր ծովին։

1903 թ. – Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվեց Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև։

1913 - Պանամայի ջրանցքով անցնում է առաջին նավը

1924 - ծնվել է Սերգեյ Սարինյանը, հայ գրականագետ

1942 թ. – ծնվել է Մարտին Սկորսեզեն, ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։

1997 թ. – Եգիպտոսի Լուքսոր քաղաքում իսլամ ահաբեկիչների կողմից սպանվեց 58 արտասհմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվեցին։

2006 թ. – մահացել է Ֆերենց Պուշկաշը, հունգարացի նշանավոր ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (ծն. 1927 թ.)։