կարևոր
1243 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-17 09:25

Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անի՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան. Ադամ Շիֆը դատապարտում է Ադրբեջանի չհրահրված հարձակումը

Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անի՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան. Ադամ Շիֆը դատապարտում է Ադրբեջանի չհրահրված հարձակումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա՝ նշելով, որ «չհրահրված հարձակումը ուղղակիորեն խախտում է Ադրբեջանի և Հայաստանի զինադադարի համաձայնագիրը, և լրջագույն ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները պետք է ամեն ինչ անի՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան։ Այս մասին հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

«Ինձ խորապես անհանգստացնում են հայ զինվորների վրա ադրբեջանական ուժերի կողմից հարձակվելու մասին այսօրվա հաղորդագրությունները, ներառյալ երկու տասնյակից ավել հայ զինվորների սպանության կամ անօրինական գերեվարման մասին հաղորդումները։ Այս չհրահրված հարձակումն ուղղակիորեն խախտում է Ադրբեջանի և Հայաստանի զինադադարի պայմանավորվածությունը և լուրջ ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները պետք է անի ամեն ինչ՝ զսպելու Ադրբեջանի շարունակվող ագրեսիան։

Ես կոչ եմ անում Պետդեպարտամենտին անհապաղ գործել՝ օգտագործելով դիվանագիտական բոլոր ուղիներն ու լծակները՝ կանխելու հերթական զանգվածային հումանիտար աղետը և ցույց տալու մեր անսասան աջակցությունը հայ ժողովրդին և նրա ինքնիշխանությանը»։