կարևոր
553 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 09:10

Ֆրենկ Փալոնը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

Ֆրենկ Փալոնը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնը դատապարտում է Ադրբեջանի հարձակումը Հայաստանի վրա՝ ԱՄՆ-ի և միջազգային դիվանագիտական կառույցներին կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու հարձակումը, որն արդեն խլել է 15 հայ մարդու կյանք, իսկ 12 հայ գերեվարվել է: Հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:

Փալոնեն իր թվիթերյան բլոգում գրում է.

«Ադրբեջանի կողմից հայկական հողի վրա բռնաճնշման սրումն անընդունելի է. Հայաստանի նկատմամբ մահացու ագրեսիայի այս աճը կշարունակվի, եթե ԵԱՀԿ-ն Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը, Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը անհապաղ և վճռական դիվանագիտական գործողություններ չձեռնարկեն։
Այն պնդումները, թե երկու կողմն էլ մեղավոր է, անտեսում են այն փաստը, որ ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա և ահաբեկում են անմեղ քաղաքացիներին: Սա միջազգային իրավունքի նպատակաուղղված խախտում է, որը միայն ավելի կխիզախի Ալիևին, եթե նրան չկանգնեցնեն»: