կարևոր
1654 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-17 00:35

Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել ֆեյսբուքի գրառման համար

Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել ֆեյսբուքի գրառման համար

Ժամեր առաջ Վավերագրական ֆիլմերի ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին բերման են ենթարկել ֆեյսբուքյան գրառման համար: Նա տեղեկացնում է, որ արդեն ամեն ինչ իր հետ կարգին է:  

«Այսօրվա ֆեյսբուքյան գրառումից  հետո ոստիկանությունը ֆիքսել է տեղը, և առանց ծանուցագրի հրապարակից առևանգեցին 15-20 հոգի՝ սև հագուստով, ամրակազմ՝ առանց համազգեստի։
Օրինաչափության մասին խոսելն ավելորդ է, որովհետև այդպիսի վայրագություն և այդպիսի գործողություններ՝ առանց զգուշացնելու …. Ճիշտն ասած, վերջերս տեսել էինք։ Սա հերթական, այսպես ասած, ուժի ցուցադրությունն էր»,- Առավոտին հայտնել է Ավետիք Իշխանյանը և հավելել, որ կարծում է, որ Հովհաննես Իշխանյանին բերման ենթարկելու պատճառը ոչ թե ֆեյսբուքյան գրառումն էր, այլ նրա նկարահանած «Մարդ էղի» ֆիլմը: «Սա ազատ խոսքը ճնշելու փորձ է: Ֆիլմը վարչապետ կոչեցյալի ու նրա էության մասին է, ֆուտուրիստական ֆիլմ է», - նշել է Իշանյանը:

Ֆեյսբուքյան օգտատերերը դատապարտում են իշխանական նման բռնի պահվածքը և նշում.

«Փաստորեն կատարայալ բռնապետության ճանապարհին ենք։ Իրենք Հայաստանի տարածքները չեն կարողանում պաշտպանել, բայց «ժողովրդավարության բաստիոնում» ուժայինները՝ ստատուս գրելու համար բիրտ ուժով Հանրապետության հրապարակից առևանգում են Հովհաննես Իշխանյանին՝ մեղադրելով պետական իշխանության յուրացման կոչեր անելու մեջ»:

Ստորև ներկայացնում ենք Հովհաննեսի գռառումը.

«Հայաստան դաշինքը հիմա քննարկումներ ա անում: Փորձեմ իրենց քննարկմանը մասնակցել:

Կոչ արեք բոլոր ուժերին ու հեղինակություն ունեցող անձերին իրենց բաժին կոչն անել սրանց հարկադրաբար էս գիշեր հեռացնելու համար: Միանալու համար յուրաքանչյուրի անունը տվեք թե՛ քաղաքացիների, թե՛ քաղ գործիչերի: Անգամ Լևոն Տեր-Պետրոսյանի:

Մտնել սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, այլ սրահներ ու բոլորին կանչել Թուրքիայի ներկայացուցիչերին Հայաստանից հեռացնելու համար: Զուգահեռ ավտոերթերով իրազեկեք, որ գնում եք Երևանից դուրս շպրտելու սրանց: Մարզերում մարդկանց հանեք ոտքի:

Թեկուզ մի հոգու չպիտի թույլատրվի բերման ենթարկել, ոչ առաջնորդներից, ոչ ժողովրդից: Սա սրանց հեռացնելու գիշերը պիտի լինի, սրանց հեռացնելու էներգիան բավարար կուտակված ա արդեն:

Դաշինքում բոլորը պիտի էդ վճռականությամբ տրամադրվեն, թե չէ երկրորդ բլից կրիգը կիրականանա շուտով, պիտի միայն շենքերը ազատագրելու մղում լինի:

Հուսով եմ կօգնի կարծիքս լուծում գտնելու ճանապարհին: