Ինչքան բան կարող էինք չկորցնել այս մեկ տարում, եթե գոնե 30-40 հազար ավել մարդ դուրս գար փողոց անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին։ Գրում է տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը
«Այդ պոտենցիալ դուրս եկող, բայց դուրս չեկածներից ոմանք հիմա սա կկարդան, բայց իրենց վրա չեն վերցնի։ Կամ գուցե նույնիսկ լայքեն գրածս։ Կամ պատասխանեն, թե. «չէի ուզում նախկինները վերադառնան»։ Կամ գուցե և ինչ-որ շատ ճիշտ ու տեղին հակադարձեն, չգիտեմ...
Սակայն փաստ է, որ ընդամենը մի քանի տասնյակ հազար մարդ ավել պետք է դուրս գար փողոց 1-2 ամիս...
Հ.Գ. Բացարձակապես չեմ վիճի, եթե ասեք, որ դա ընդդիմության մեղքն էր, թո՛ղ ավելի լավ աշխատեին, համոզեին։ Եւ այնուամենայնիվ...»: