կարևոր
271 դիտում, 1 շաբաթ առաջ - 2021-11-16 22:05

ՀԱՊԿ-ը պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից

ՀԱՊԿ-ը պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ պաշտոնական դիմում չի ստացել Հայաստանից սահմանային իրադրության լարվածության հետ կապված: Այս մասին «ՌԻԱ Նովստի»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

«ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են իրավիճակին: Պաշտոնապես քարտուղարությունը որևէ դիմում չի ստացել հայկական կողմից: Կարծում ենք, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն քաղաքական-դիվանագիտական ճանապարհով», - ասել է Վլադիմիր Զայնետդինովը:

Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, թե բանավոր կոչով ՀՀ-ն դիմում է Ռուսաստանի Դաշնությանը «ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում» և հավելել, որ սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու: