կարևոր
1300 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 23:16

Վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո. ԱՄՆ-ն պետքարտուղարություն

Վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո. ԱՄՆ-ն պետքարտուղարություն

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտին «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության կողմից հղված հարցին ի պատասխան՝ ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության խոսնակն արդրադարձել է Հայաստանի Հանրապետության սահմանային իրավիճակին.

«Մենք այսօր ստանում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ:

Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը եւ վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` արցախյան հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծել են հայկական դիրքերը: