Կառավարության շենքի դիմաց բազմաթիվ քաղաքացիներ են հավաքվել, հավաքվել էին նաեւ ոստիկանական մեծաթիվ ուժեր, այդ թվում՝ կարմիր բերետավորներ: Տեղեկացնում է news.am-ը։
Քաղաքացիներից մեկը՝ տարեց մի տղամարդ, ի նշան բողոքի, այրել է վերարկուն եւ նետել կառավարության շենքի ուղղությամբ, ինչի պատճառով ոստիկանները վերջինին բերման են ենթարկել: Իրավապահները բերման են ենթարկել եւս մեկ անձի։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հրավիրվել էր ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ։