կարևոր
9268 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 21:56

Պաշտպանության նախարարությունը հայտնում է 1 զոհի մասին, ևս 12 զինծառայող գերեվարվել է

Պաշտպանության նախարարությունը հայտնում է 1 զոհի մասին, ևս 12 զինծառայող գերեվարվել է

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։

«Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ Հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Թշնամին կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում թշնամին ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել»։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել է հայտնել է 4 վիրավորի եւ 12 գերեվարված ՀՀ զինվորի, ինչպես նաև 2 մարտական հայկական դիրքի կորստի մասին։