կարևոր
3208 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 21:29

Փաշինյանն ու Պուտինը խոսել են սահմանային իրավիճակի մասին

Փաշինյանն ու Պուտինը խոսել են սահմանային իրավիճակի մասին

Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյան հեռախոսազրույցը:

«Քննարկել են ՀՀ սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այդ կապակցությամբ»,- հայտնում է Կրեմլի մամլո ծառայությունը:

Հավելենք, որ քիչ առաջ ՀՀ անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը Հայաստանից գրավել է 41 ք/կմ տարածք։ Իրադրությունն ընդհանուր շարունակում է ծայրահեղ լարված մնալ,- հայտնել է Փաշինյանը