կարևոր
169 դիտում, 2 շաբաթ առաջ - 2021-11-16 20:49

Ընդդիմությունը բոյկոտել է ԱԺ նիստերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ընդդիմությունը չի մասնակցի հերթական քառօրյայի աշխատանքներին: Թեւեւ օրակարգում նաեւ իրենց նախաձեռնած հարցերն են, բայց առաջնահերթը համարում են սահմանային իրավիճակը: Հենց այս հարցով էլ նախօրեին արտահերթ նիստ էին փորձում գումարել, ինչը ընդդիմադիրների պնդմամբ՝ իշխանականները տապալեցին:

Ի դեպ՝ այն պահին, երբ արդեն պաշտոնապես հայտարարվել էր մեր տարածքում թեժ մարտերի մասին ու դրանից տեւական ժամանակ անց էլ, խորհրդարանում իշող ուժը հենց սնդիկի մասին նախագիծն էր քննարկում: 

Այս քառօրյայի ընթացքում ընդդիմության նախաձեռնությամբ պետք է քննարկվեր նաեւ գերիների, պատանդների, պահվող այլ անձանց, անհետ կորածների ճակատագրի հարցը: Իշխող ուժն ընդիմմության բացակայությամբ որոշեց քննարկումը դռնփակ անցկացնել: Ընդդիմադիրները դեմ են փակ ռեժիմին, իսկ քննարկումը, պնդում են՝ պետք է հետաձգվի քանի դեռ նախաձեռնողները բոյկոտել են նիստերը:

 «Հայաստան» խմբակցությունը վստահ է, որ խորհրդարանական պայքարի գործիքները չեն սպառել: Մանդատները վայր դնելու հարցն իրենց օրակարգում է, բայց դեռ պահը չի հասունացել: Խմբակցության սահմանադրագետ պատգամավորն էլ մանդատները վայր դնելուց հետո քաղաքական ճգնաժամ է կանխատեսում, քանի որ Ազգային ժողովը չի լուծարվի: Սահմանադիրը նման ընթացակարգ չի նախատեսել:

Գալով սահմանային իրավիճակին՝ Երեւան-Գորիս մայրուղին փաստացի ադրբեջանցիների վերհսկողության տակ է, դեռ առավոտյան նշել էր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իսկ նպատակը Զանգեզուրով միջանցք ստանալն է: Օհանյանի համոզմամբ՝ Ադրբեջանն այսօր շարունակում է ճնշումները, քանի որ նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո Փաշինյանի բանավոր կամ գրավոր ցուցումով մեր զորքերը հետ քաշվեցին Սյունիքի եւ Գեղարքունիքի հատվածում ու մեզ համար շահեկան դիրքերից:

Մանրամասները՝ Անահիտ Հովհաննիսյանի տեսանյութում։