կարևոր
2443 դիտում, 1 տարի առաջ - 2021-11-16 20:43

Նոր կադրեր ադրբեջանական խոցված զինտեխնիկայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոր կադրեր ադրբեջանական խոցված զինտեխնիկայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ պաշտպանության նախարարությունը նոր կադրեր է հրապարակել, թե ինչպես է ոչնչացվում ադրբեջանական զինտեխնիկան։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր ժամը 13.00-ից ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծության են ենթարկում հայկական դիրքերը։ Ընթանում են տեղային մարտեր՝ հրետանային միջոցների, զրահատեխնիկայի և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ։

Ժամը 17-ի դրությամբ՝ հայկական կողմը պաշտոնապես հայտնել է 4 վիրավորի եւ 12 գերեվարված ՀՀ զինվորի, ինչպես նաև 2 մարտական հայկական դիրքի կորստի մասին։ Հայկական կողմն ունի զոհեր, սակայն ՊՆ-ն դեռ չի հայտնում թվերը՝ տվյալները դեռևս ճշտվում են։